ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Կեցցե՛ս, Վարազդատ

Կեցցե՛ս, Վարազդատ
11.04.2024 | 16:53

Ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթարշավը շարունակեց գյումրեցի հսկա, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը: Նա անգերազանց էր նաև հրում վարժությունում` 253 կիլոգրամ, ինչը միաժամանակ ոսկի էր և երկամարտում` 463կգ:

Ցավոք, առաջին վարժության հարաբերական անհաջողությունն իր հետքը թողեց Սիմոն Մարտիրոսյանի մրցելույթի վրա: Հրում վարժության 245 կիլոգրամը նրան երկամարտում ապահովեց ընդամենը չորրորդ տեղ:

Խոշոր անակնկալ մատուցեց պարսիկ Ալի Դավուդին: Նա երկամարտի 454 կիլոգրամով երկրորդն էր: Երրորդը, ի դեպ, նույնպես իրանցի ծանրորդ էր:

Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 22825

Մեկնաբանություններ